HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու եղբայրներին ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար Երևանի 28-ամյա բնակչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

2024 թվականի հունիսի 21-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։15-11։20-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետի դիմաց անհայտ քաղաքացին վիճաբանել է իր և եղբոր հետ, որի ընթացքում մահակով հարվածներ է հասցրել իրենց, և եղբայրը գտնվում է անգիտակից վիճակում։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ տղամարդկանցից մեկը բժշկական կենտրոն է տեղափոխվել «գլխուղեղային վնասվածք» ախտորոշմամբ։

Ստացված հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևավորվել է քննչական խումբ, որն անմիջապես ձեռնամուխ է եղել կատարվածի հանգամանքները պարզելուն ուղղված անհետաձգելի քննչական և վարութային միջոցառումների կատարմանը։ 

Մասնավորապես, եղբայրները ճանաչվել են տուժող, նույն օրը բուժհաստատությունում նրանցից մեկը հարցաքննվել է, մյուսի հետ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել` վերջինիս առողջական վիճակով պայմանավորված։ Նախաքննության շրջանակներում առգրավվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների հիշողության կրիչները։ Վերցվել են դեպքի պահին  տուժողների հագին եղած հագուստները, նշանակվել են փորձաքննություններ, կատարվել են այլ քննչական գործողություններ:

Վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրներին նշված վայրում ծեծի է ենթարկել Երևան քաղաքի 28-ամյա բնակիչը:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ 2024թ հունիսի 21-ին «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց՝ ավտոկայանատեղիների համար նախատեսված հատվածում, երկու եղբայրների և Երևան քաղաքի 28-ամյա բնակչի միջև տեղի է ունեցել խոսակցություն, որը վերաճել է վիճաբանության։ Այդ ընթացքում վերջինս բռունցքով հարվածել է եղբայրներից մեկին, ապա մոտակայքում կայնված մեքենայի բեռնախցիկից վերցնելով փայտյա մահակը՝ դրանով մի քանի հարվածներ է հասցրել եղբայրների մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։ 

Ձեռք բերված փաստերի հիման վրա դեպքի հենց հաջորդ օրը՝ հունիսի 22-ին, միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ 28-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ 

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու նպատակով դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ձերբակալելու որոշում, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter