HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիա վայն»-ին ընդառաջեցին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը որոշել է «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2012 թ. օգոստոսի 10-ից մինչև 2013 թ. նոյեմբերի 30-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. օգոստոսի 10-ը։

Ծրագրի համաձայն նախատեսվում է իրականացնել 1.4 մլրդ դրամի ներդրում, որով ձեռք կբերվեն արտասահմանյան նորագույն սարքավորումներ, կընդլայնվի տեսականին' կառուցելով շամպայնի արտադրության տեղամաս։ Արտադրական հզորությունների ավելացման արդյունքում սպասվում է արտադրության ծավալների ավելի քան 30 տոկոս աճ, նոր աշխատատեղերի ստեղծում, միջին աշխատավարձը կկազմի 135 հազար դրամ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է գինեգործների ասոցիացիայում նշված նախագծի քննարկումը, որովհետև վերջին շրջանում իրականացվում են արտահանմանը միտված գինեգործական խոշոր նախագծեր, ուստի անհրաժեշտ են միասնական ջանքեր հայկական գինու բրենդ ձևավորելու և արտաքին շուկաներում ամրապնդվելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter