HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Իսպանիայի և Իտալիայի հավաքականները «Եվրո-2024»-ի 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեցին

«Եվրո-2024»-ում ավարտվեցին B խմբի վերջին՝ 3-րդ տուրի հանդիպումները, որոնցում Իսպանիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթանակ տարավ Ալբանիայի ընտրանու նկատմամբ, իսկ Խորվաթիան ու Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիան 1։1 հաշվով ոչ-ոքի խաղացին։

Իսպանացիների կազմում հաղթական գնդակը խփել է Ֆեռան Տոռեսը: Ինչ վերաբերում է մյուս խաղին, ապա այնտեղ խորվաթները 55-րդ րոպեից Լուկա Մոդրիչի գոլի շնորհիվ առաջ էին հաշվի մեջ, սակայն մրցավարի ավելացրած ամենավերջին՝ 98-րդ րոպեին Մատիա Ձականյին գրավեց Խորվաթիայի դարպասն ու փրկեց Իտալիային պարտությունից։ 

Այսպիսով, Իսպանիան 3 խաղում տարած նույքան հաղթանակից հետո վաստակեց 9 միավոր և զբաղեցրեց B խմբի առաջին հորիզոնականը։ Իտալիան 4 միավորով երկրորդն է, Խորվաթիան՝ 2 միավորով երրորդը, իսկ Ալբանիան 1 միավորով եզրափակում է մրցաշարաին աղյուսակը։

Այս խմբից 1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճում Իսպանիայի և Իտալիայի հավաքականները։ Թեպետ առաջնության 6 խմբերից 4-ի երրորդ հորիզոնականը զբաղեցրած լավագույն թիմերը նույնպես 1/8 եզրափակիչ փուլ են դուրս գալու, այնուամենայնիվ դժվար թե Խորվաթիայի հավաքականը իր վաստակած 2 միավորով կարողանա մրցակցել մյուս թիմերի հետ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Եվրո-2024»-ի 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր էին նվաճել նաև A խմբից Գերմանիայի և Շվեյցարիայի հավաքականները։

Առաջին լուսանկարում՝ Իտալիայի հավաքականի խաղացող Մատիա Ձականյին / © ՈՒԵՖԱ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter