Առաջարկել են արգելել Սևանա լճի ավազանում փոքր հէկերի կառուցումը. կառավարությունը հավանել է նախագիծը
Կառավարությունը որոշել է հավանություն տալ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։
ԱԺ պատգամավորներ Վահագն Մախսուդյանի և Խաչիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արգելել Սևանա լճի ավազանում փոքր ՀԷԿ-երի կառուցումը' հաշվի առնելով բնական ջրահոսքերում ջրային էկոհամակարգի, մասնավորապես, ձկնաշխարհի վրա բացասական ազդեցությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել