HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա. ՌԴ փոխվարչապետ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Եվրոպական միությունը (ԵՄ) անհամատեղելի են, իսկ արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա։ Նման հայտարարությամբ TACC գործակալության փոխանցմամբ հանդես է եկել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Իհարկե, Հայաստանի մասին խոսելիս չի կարելի, ճիշտ չի լինի, ինչպես ասում են, աչք փակել այն բանի վրա, որ այսօր, ինչպես ասում են, այդ երկրի քաղաքական վեկտորը գնալով ավելի ու ավելի է թեքվում դեպի արևմուտք։ Պետք է նաև հասկանալ, որ Եվրոպական միությունը և Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի բաներ են։ Եվ այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձեցումից, դա նույնպես պետք է ընկալել, որ դա նաև վճար է, որը մենք վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, ուստի ինչ-որ արտատարածաշրջանային խաղացողների գալն այնտեղ, իհարկե, հետևանքներ կունենա»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, «եղբայրական լավ հարաբերություններով»: «Երբ իրական սպառնալիքներ են առաջանում, ինչպես հիմա, երբ տարերքը փաստացի ոչնչացրել է միակ երկաթուղային երթուղին, որը Վրաստանով կապում էր Հայաստանը մնացած աշխարհի հետ <...>, մենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի որոշմամբ օպերատիվորեն օգնության ենք հասել և ռեկորդային ժամկետներում վերականգնել ենք երթևեկությունը»,- հայտարարել է Օվերչուկը:

Մայիսի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուսական կողմից հավաստիացրել են Լոռու մարզում ջրհեղեղից հետո երկաթգծի շուտափույթ վերականգնման մասին: Ջրհեղեղի հետևանքով երկաթգիծը ութ վայրերում մինչև երկու կիլոմետր ընդհանուր երկարությամբ վնասվել էր։

Հորդառատ անձրևների պատճառով Լոռու և Տավուշի մարզերում ափերից դուրս էին եկել Դեբեդ և Աղստև գետերը: Հարյուրավոր բնակիչների տներ հեղեղվել էին, փակվել էր նաև դեպի Վրաստան միջպետական ճանապարհը։  Դեպքի վայրում աշխատել է ավելի քան 320 փրկարար: Զոհվել էր 3 մարդ։

Լուսանկարը՝ TACC գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter