HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիահայ 6 ընտանիք է դիմել Հայաստանի միգրացիոն պետական ծառայություն

Հայրենիք` սիրիահայերի վերադարձը կազմակերպելու եւ նրանց փախստականի կարգավիճակ տալու մասին պարզաբանումներ է տվել Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկի Եգանյանը: Հայաստան տեղափոխվելու համար պարոն Եգանյանի ղեկավարած ծառայությանը դիմել ընդամենը 6 սիրիահայ ընտանիք` 14 անդամներով. «Ուսումնասիրություններ են կատարվում` պարզելու, ասենք, թե, իրոք, ապաստանի կարիք կա, թե մարդիկ ուղղակի մտածում են` ապաստանի ռեժիմն օգտագործել` Հայաստանում բնակվելու համար»։

Ըստ նրան` այս պահին քննարկվում է բոլոր ներգաղթյալներին կացարաններով ապահովելու խնդիրը: Ի դեպ, կացարանների թիվը խիստ սահմանափակ է. Հայաստանը կարող է ընդունել եւս 20 ընտանիքի:

Եթե Սիրիայից մեծ հոսքեր լինեն դեպի Հայաստան, ապա պարոն Եգանյանը վստահեցնում է որ կօգտագործվեն մեր բոլոր գերատեսչությունների ռեզերվները։ 

Մանրամասները` այստեղ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter