
Անգլիան, Դանիան ու Սլովենիան «Եվրո-2024»-ի 1/8 եզրափակչում են
«Եվրո-2024»-ում կայացան նաև C խմբի վերջին՝ երրորդ տուրի հանդիպումները, որոնցում գրանցվեց նույն 0։0 հաշիվը․ Անգլիան խաղաց Սլովենիայի, իսկ Դանիան Սերբիայի դեմ։
Կայացած երեք տուրերից հետ Անգալիայի ազգային հավաքականը 5 միավորով գլխավորեց C խմբի մրցաշարային աղյուսակը։ Սլովենիան ու Դանիան ունեն 3-ական միավոր, միմյանց միջև հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի, ունեն խփած ու բաց թողած գոլերի, ինչպես նաև դեղին ու կարմիր քարտերի նույն քանակը։ Այնուամենայնիվ ՈՒԵՖԱ-ի լրացուցիչ հաշվարկներով «Եվրո-2024»-ի C խմբի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Դանիան, իսկ երրորդը՝ Սլովենիան։ Սերբիան էլ 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Այսպիսով, այս խմբից Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլ են դուրս գալիս Անգլիան, Սլովենիան ու Դանիան։
Ավելի վաղ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ փուլ էին դուրս եկել նաև Գերմանիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի ու Նիդերլանդների հավաքականները։
Հավելենք՝ E և F խմբերի հունիսի 26-ին կայանալիք խաղերով խմբային փուլը կավարտվի։
Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի
Մեկնաբանել