HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Վճարովի բովանդակություն

Fastex Meetup տեղեկատվական հանդիպումների շարքը շարունակվում է: Հունիսի 22-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 11-րդ Fastex Meetup-ը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Web3 հայեցակարգի զարգացման վերջին միտումները, անդրադարձ է կատարվել ոլորտը ձևավորող նորամուծություններին։

Հանդիպման խոսնակ Արմեն Բաղդասարյանը, մասնավորապես, պատմել է Web3 համայնքի մասը դառնալու առավելությունների և ընձեռած հնարավորությունների մասին։ Արմեն Բաղդասարյանի խոսքով` նման ձևաչափի հանդիպումները շատ կարևոր են, քանի որ ձևավորում են որակյալ կրիպտո համայնք, ինչն էլ իր հերթին նպաստում է ընդհանուր Web3-ի զարգացմանը։ 

Հանդիպման երկրորդ հատվածում ներկաները հնարավորություն են ունեցել ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և մասնակցել պանելային քննարկմանը։ 

Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է։ Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին հետևելով՝ հետաքրքրված անձինք կարող են տեղեկանալ հաջորդ այդպիսի հանդիպման մանրամասներին։ 

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter