
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է ԵՏՀ կոլեգիայի անդամ Բախիտ Սուլթանովին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Բախիտ Սուլթանովին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական ապահովության ոլորտին առնչվող հարցերին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել