
«Եվրո-2024»-ում հայտնի դարձան 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները
«Եվրո-2024»-ում այսօր ավարտվեց խմբային փուլը, և հայտնի դարձան 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները: E խմբի երկու խաղերն էլ ավարտվեցին ոչ-ոքի. Սլովակիա-Ռումինիա՝ 1:1 և Ուկրաինա-Բելգիա՝ 0:0: Այս խմբից 1/8-ի ուղեգիր նվաճեցին Ռումինիայի, Բելգիայի և Սլովակիայի հավաքականները (հերթականությունը՝ ըստ խմբում զբաղեցրած տեղերի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ):
F խմբում Թուրքիան 2:1 հաշվով պարտության մատնեց Չեխիայի ընտրանուն, իսկ Վրաստանը անակնկալի բերեց ամբողջ ֆուտբոլային աշխարհին՝ 2:0 հաշվով հաղթելով Պորտուգալիային: Այս խմբից էլ 1/8 եզրափակիչ դուրս եկան Պորտուգալիան, Թուրքիան և Վրաստանը (հերթականությունը՝ ըստ խմբում զբաղեցրած տեղերի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ):
Այսպիսով, ֆուտբոլի Եվրոպայի 2024թ. առաջնության 1/8 եզրափակիչ փուլում ձևավորվեցին հետևյալ զույգերը՝
Իսպանիա - Վրաստան
Գերմանիա - Դանիա
Պորտուգալիա - Սլովենիա
Ֆրանսիա - Բելգիա
Ռումինիա - Նիդերլանդներ
Ավստրիա - Թուրքիա
Անգլիա - Սլովակիա
Շվեյցարիա - Իտալիա
Աղյուսակը թարմացվում է
Հավելենք, որ «Եվրո-2024»-ում կլինի երկօրյա դադար, իսկ արդեն հունիսի 29-ին կմեկնարկի 1/8 եզրափակիչը: Այդ օրը տեղի կունենան Շվեյցարիա - Իտալիա (20:00) և Գերմանիա - Դանիա (23:00) հանդիպումները:
Մեկնաբանել