HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում հունիսի 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը հայտնում է, որ Երևանում հունիսի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17մ/վ արագությամբ։

Մարզերում հունիսի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-ին, հուլիսի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Լոռիում և Տավուշում ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter