HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2,3 մլրդ դրամ՝ մանկապարտեզների հիմնանորոգման եւ գույքով ապահովման համար

Գործադիրի հունիսի 27-ի նիստում որոշվել է 2 մլրդ 314 մլն 386 հազար դրամ hատկացնել ավարտված և ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզ գույքով ապահովելու համար:

«Մանկապարտեզների համար պետք է ձեռք բերվի շուրջ 122 անուն գույք, ինչի նպատակով ՀՀ մարզպետարանների կողմից արդեն իսկ մեկնարկել են գնման հայտերի մշակման աշխատանքները։ Որոշմամբ գումար կհատկացվի նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկման համար»,- ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության՝ 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում: «500 մանկապարտեզների ծրագիրը ոչ միայն շինարարության մասին է, այլև այդ շենքերն ամբողջությամբ նոր գույքով հագեցնելու: Արդեն իսկ այս պահին 2023-ի ավարտի դրությամբ 144 նախադպրոցական հաստատություններում աշխատանքներն ավարտվել են: Այս պահի դրությամբ ավարտված հաստատությունների թիվն ավելի մեծ է՝ 159 հաստատություն, և հիմա էլ արդեն ՏԿԵՆ գործընկերների հետ աշխատանքների արդյունքում առանձնացրել ենք այն մանկապարտեզների ցանկը, որտեղ շինարարությունն ավարտվում է, սակայն գույքով ապահովման խնդիր կա: Նման 93 մանկապարտեզ է առանձնացված, որից 5-ը Արագածոտնում, 4-ը՝ Արարատում, 28-ը՝ Արմավիրում, 2-ը Գեղարքունիքում, 14-ը՝ Լոռիում, 10-ը՝ Կոտայքում, 20-ը՝ Շիրակում, 3-ը՝ Սյունիքում, 7-ը՝ Տավուշում: Այդ մանկապարտեզները կառուցվել, վերակառուցվել, հիմնանորոգվել են տարբեր ծրագրերով, որից 74-ը՝ սուբվենցիոն», - ասել է նախարարը՝ հավելելով, որ 93 մանկապարտեզից նորակառույց է 25-ը, վերակառուցված՝ 14-ը, հիմնանորոգված՝ 54-ը:

Ի պատասխան վարչապետի հարցին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այդ 93 մանկապարտեզները ընթացիկ տարում կսկսեն իրենց գործունեությունը:

Այդ մանկապարտեզներ են՝ Արագածոտնի մարզ՝ Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզ, Ապարան համայնքի Շենավան գյուղի մանկապարտեզ, Արագածի Գուսան Աշխույժի անվան մանկապարտեզ, Ալագյազ համայնքի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, Աշտարակի թիվ 4 «Հասմիկ» մանկապարտեզ, Արարատի մարզ՝ Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 3 և թիվ 1 մսուր մանկապարտեզներ, Դաշտավան գյուղի մանկապարտեզ, Արարատ համայնքի Ավշար գյուղի մանկապարտեզ, Արմավիրի մարզ՝ Արաքս համայնքի Խորոնք գյուղի մանկապարտեզ, Ջրառատ գյուղի մանկապարտեզ, Մեծամոր գյուղի մանկապարտեզ, Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղի մանկապարտեզ, Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մանկապարտեզ, Արաքս գյուղի մանկապարտեզ, Մեծամոր համայնքի Ջանֆիդա գյուղի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզ, Զարթոնք գյուղի մանկապարտեզ, Արևիկ գյուղի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, Վաղարշապատ համայնքի թիվ 10 «Ոսկեհատ» և ի թիվ 3 «Ծիծեռնակ» մսուր-մանկապարտեզներ, Արաքս համայնքի Գայ գյուղի մանկապարտեզ, Արաքս գյուղի մանկապարտեզ, Առատաշեն գյուղի մանկապարտեզ, Փարաքար համայնքի Արևաշատ գյուղի մանկապարտեզ, Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ, Արմավիր քաղաքի թիվ 11 մսուր-մանկապարտեզ, Խանջյան գյուղի մանկապարտեզ, Արմավիր քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ, Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թիվ 2 և թիվ 3 մսուր մանկապարտեզներ, Տարոնիկ գյուղի մանկապարտեզ, Տանձուտ գյուղի մանկապարտեզ, Վաղարշապատ համայնքի թիվ 4 «Ձնծաղիկ» և ի թիվ 6 «Արևիկ» մսուր-մանկապարտեզներ, Խոյ համայնքի Հայթաղ գյուղի մանկապարտեզ, Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի մանկապարտեզ, Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզ՝ Մարտունու համայնքի Ծովասար գյուղի մանկապարտեզ, Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզ, Լոռու մարզ՝ Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի մանկապարտեզ, Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղի մանկապարտեզ, Շնող գյուղի «Հեքիաթ» մանկապարտեզի Քարկոփի մասնաճյուղ, Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզ, Տաշիր համայնքի Ամալյա Կարապետյանի անվան համար 4 մանկապարտեզ, Վանաձոր համայնքի թիվ 8 մանկապարտեզ, Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի մանկապարտեզ, Ստեփանավան համայնքի Արմանիս գյուղի մանկապարտեզ, Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղի մանկապարտեզ, Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի մանկապարտեզ, Վարդաբլուր գյուղի մանկապարտեզ, Լոռի Բերդ համայնքի Ուռուտ գյուղի մանկապարտեզ, Սվերդլով գյուղի մանկապարտեզ, Ագարակ գյուղի մանկապարտեզ, Կոտայքի մարզ՝ Հրազդան համայնքի թիվ 6, թիվ 8, թիվ 11 մանկապարտեզներ, Աբովյան համայնքի Արամուս գյուղի մանկապարտեզ, Բալահովիտ գյուղի մանկապարտեզ, Նաիրի համայնքի Արագյուղ գյուղի մանկապարտեզ, Նաիրի համայնքի Բուժական գյուղի մանկապարտեզ, Պռոշյանի թիվ 1 մսուր մանկապարտեզ, Զովունի բնակավայրի մանկապարտեզ, Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրի մանկապարտեզ, Շիրակի մարզ՝ Արթիկ համայնքի Արթիկի թիվ 1 մանկապարտեզ, Լեռնակերտ գյուղի մանկապարտեզ, Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի մսուր-մանկապարտեզ, Ախուրիկ գյուղի մսուր-մանկապարտեզ, Շիրակ գյուղի մանկապարտեզ, Գյումրի համայնքի «Սուրբ Մարիամ» մսուր-մանկապարտեզ, Ջրառատ գյուղի մանկապարտեզ, Կառնուտ գյուղի մանկապարտեզ, Բայանդուր գյուղի մանկապարտեզ, Մարմաշեն գյուղի Հենրիկ Սերոբյանի անվան մանկապարտեզ, Քեթի գյուղի մանկապարտեզ, Հացիկ գյուղի մանկապարտեզ, Լեռնուտ գյուղի մանկապարտեզ, Ախուրյան համայնքի Ջաջուռավան գյուղի մանկապարտեզ, Գյումրի համայնքի «Զանգակ» մսուր-մանկապարտեզ, Արթիկ համայնքի Արթիկի թիվ 3 մանկապարտեզ, Արթիկի թիվ 4 մանկապարտեզ, Հոռոմ գյուղի մանկապարտեզ, Նոր Կյանք գյուղի մանկապարտեզ, Փանիկ գյուղի մանկապարտեզ, Սյունիքի մարզ՝ Ագարակի մանկապարտեզի Ալվանք գյուղի մասնաճյուղ, Կապան քաղաքի թիվ 2 և թիվ 1 մանկապարտեզներ, Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան գյուղի մանկապարտեզ, Հաղթանակ գյուղի մանկապարտեզ , Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, Իջևան համայնքի Ներքին Ծաղկավան գյուղի մանկապարտեզ, Բերդ համայնքի Արծվաբերդ գյուղի մանկապարտեզ, Այգեձոր գյուղի մանկապարտեզ, Խաշթառակ գյուղի մանկապարտեզ:

Վարչապետը հիշեցրել է. «Այս բոլոր մանկապարտեզների 95 և ավելի տոկոսը կառուցվել է սուբվենցիոն ծրագրերով: Ուզում եմ հիշեցնել նաև, որ սուբվենցիոն ծրագրերում կառավարության մասնաբաժինը մանկապարտեզների մասով առնվազն 70 տոկոս է, տեղ-տեղ նաև՝ մինչև 85 տոկոս»:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է իրականացվող գործընթացում որակի ապահովման անհրաժեշտությունը և տեղեկացրել, որ այցելելու է այդ մանկապարտեզներ՝ հասկանալու, թե ինչ գույք է ձեռք բերվել: «Սրանով ուզում ենք հնարավորություն ստեղծել, որ երիտասարդ մայրիկներն աշխատելու, տնտեսական և հանրային կյանքին մասնակցելու ավելի մեծ հնարավորություն ունենան, և այս առումով 500 մանկապարտեզի ծրագիրն էական է»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ խորհրդակցություններից մեկի շրջանակում արձանագրվել է, որ 500 մանկապարտեզների ծրագիրը պակաս խնդիրներով է առաջ ընթանում, քան 300 դպրոցների ծրագիրը:

Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը/primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter