HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է պայմանագրային աշխատողի միջոցով թմրանյութի ներթափանցումը Արմավիրի կալանավայր. ՔԿԾ

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ) հայտնում է, որ ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ հիմնարկի տնտեսական մասի պայմանագրային աշխատող Ա․ Հ․-ն փորձելու է հիմնարկ ներս մտցնել թմրամիջոց։ 

«Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված տարածքային բաժնի ծառայողները հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին հունիսի 27-ին՝ ժամը 09։15-ի սահմաններում, զննության են ենթարկել Ա․Հ․-ի մոտ առկա էլեկտրական շաղափիչը։

Շաղափիչից ծառայողները հայտնաբերել են 2 փաթեթ՝ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ, բյուրեղանման, ընդհանուր 3,15 գրամ քաշով զանգվածներով։

Ա․Հ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- ասված է ՔԿԾ հաղորդագրության մեջ։ 

Լուսանկարը՝ ՔԿԾ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter