HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում ցայտաղբյուրին շան միզելու հարցի շուրջ վեճի պատճառով կատարված սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է

2024 թվականի մարտի 13-ին՝ ժամը 18:58-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Տիմիրյազևի փողոցում հայտնաբերել էր 60-ամյա տղամարդու դի՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներով: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:

«Սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողություններով պարզվել էին տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի 47-ամյա հարևանն է։

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ դեպքից որոշ ժամանակ առաջ վերջինիս և տուժողի միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ 47-ամյա տղամարդու ազգականի անվամբ կառուցված ցայտաղբյուրին տուժողի շան կողմից միզելու հարցի շուրջ, որի ընթացքում 47-ամյա տղամարդը, նախահարձակ լինելով, ձեռքերով հարվածներ էր հասցրել 60-ամյա հարևանի դեմքին, որը վերածվել էր ծեծկռտուքի: Վիճաբանողները տեղափոխվել էին ավտոտնակ, և հարևանների կողմից միջամտելու արդյունքում վիճաբանությունը դադարել էր:

Սակայն 47-ամյա տղամարդը, չհանդուրժելով տեղի ունեցածը, գնացել էր իր տուն և վերցնելով որսորդական դանակը, այն թաքցնելով վերնահագուստի տակ, նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, վերադարձել էր տուժողի տուն, դուրս էր կանչել վերջինիս և, նրան կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ գտնվող որսորդական դանակով հարվածներ էր հասցրել հարևանի կենսական կարևոր օրգաններին՝ պատճառելով ծակած-կտրած վերքերի ձևով, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ՝ այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով հարևանին։

Պարզվել է, որ դեպքի պահին 47-ամյա տղամարդը գտնվել է ոչ սթափ վիճակում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 47-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 1-ին մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով:Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանքը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter