HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը։

«Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները։

Զրուցակիցները քննարկել են ներկայումս մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:

Անահիտ Մանասյանը ընդգծել է նաև ոստիկանության բարեփոխումների կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի արմատավորման տեսանկյունից։

Պաշտպանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։

Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է այդ աշխատանքներում, աշխատակազմի հետ այցելել է Կոռնիձոր, Գորիս և Վայք։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում:

Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter