HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

 

Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը:

«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության անդամներին է ներկայացրել անվանական ՀՆԱ վերանայումները, տնտեսական աճի ներուժը և հնարավոր ռիսկերը, հարկաբյուջետային շրջանակի վերանայումները, ֆինանսավորման կարիքները և աղբյուրները, արտարժութային հոսքերն ու միջազգային պահուստները, ինչպես նաև 2025-2027 թվականների ծախսային շրջանակները:

Խորհրդակցության մասնակիցները քննարկում են ծավալել ներկայացված ծրագրի շուրջ, դիտարկումներ կատարել որոշ հարցերի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter