HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի որոշ ապրանքատեսակներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Դուստր Մարիաննա»« ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում՝ կատարելով նաև նմուշառումներ արտադրվող տեսականուց:

Նմուշները տրվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով՝ «պանիր չեչիլ թել» արտադրատեսակի նմուշը՝ «listeria monocitogenes», «պանիր տապակելու համար» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ, «պանիր չանախ 45%-ոց» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ արտադրական առանջին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter