HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպել են Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները

Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Հանդիպումը կայացել է Խորվաթիայում անցկացվող Դուբրովնիկ ֆորումի շրջանակներում։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ միտված երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների լավագույնս իրացմանը։

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։

Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter