HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպել են Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները

Հունիսի 29-ին Դուբրովնիկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։ Հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը։

«Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերում երկխոսության շարունականության ապահովմանն ու առաջիկա միջոցառումներին։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի՝ հաշվի առնելով, որ Սլովենիան այս շրջանում հանդիսանում է ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության ծրագրի շրջանակներում նրանց այս տարի արդեն երրորդ անգամ Սլովենիայում հյուրընկալելու համար։

Մերձավոր Արևելքում իրավիճակի համատեքստում նախարարներն անդրադարձել են վերջին մեկ ամսվա ընթացքում Սլովենիայի և Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչմանը՝ «երկու պետություն» սկզբունքին համահունչ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter