HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». թունդ է նեղացել

«Արարատ-ցեմենտի» գործունեությունը դադարեցնելու պատճառը եղել է այն, որ սեփականատերը` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նեղացել է ՊԵԿ-ի` գործարանում ՀԴՄ տեղադրելու պահանջից:

Ըստ լուրերի՝ «Արարատցեմենտում» ապրանքը կանխիկ վճարումով իրացնելիս ընդունված չէ ՀԴՄ կտրոն տալ: Արդյունքում, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը գործարանի սեփականատիրոջը տեղեկացրել է, որ ճիշտ կլինի, եթե ՀԴՄ տեղադրեն եւ ապրանքը կանխիկով վաճառելիս սկսեն կտրոն տալ: Սակայն առաջարկը Գագիկ Ծառուկյանի սրտով չի եղել, եւ նա դա ընդունել է որպես իր եւ գործարանի նկատմամբ հարկային ճնշում գործադրելու փորձ ու հրահանգել է որպես բողոքի նշան «կանգնեցնել» «Արարատցեմենտը»:

Դադարը նաեւ տնտեսապես է ձեռնտու, քանի որ պահեստավորված ցեմենտը կսպառվի, իսկ գործարանն էլ սովորականից քիչ հարկեր կվճարի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter