
«Եվրո-2024». Շվեյցարիան հաղթեց Իտալիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
«Եվրո-2024»-ում այսօր մեկնարկեց 1/8 եզրափակիչ փուլը, և առաջին խաղում Շվեյցարիայի հավաքականը 2:0 հաշվով պարտության մատնեց Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հանդիպումը տեղի ունեցավ Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում:
Հանդիպման հաշիվը բացվեց 37-րդ րոպեին, աչքի ընկավ Ռեմո Ֆրոյլերը: Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 46-րդ րոպեին, Ռուբեն Վարգասը գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց իտալացիների դարպասը և կրկնապատկեց Շվեյցարիայի առավելությունը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չեղան:
Քառորդ եզրափակչում Շվեյցարիայի մրցակիցը կլինի Անգլիա-Սլովակիա զույգի հաղթողը:
Հիշեցնենք՝ այսօր կկայանա 1/8 եզրափակչի ևս մեկ հանդիպում: 23:00-ին առաջնությունը հյուրընկալող Գերմանիայի հավաքականը Դորտմունդում ուժերը կչափի Դանիայի ընտրանու հետ:
Աղյուսակը թարմացվում է
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել