HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենի ընտանիքը համոզել է նրան դուրս չգալ նախագահական ընտրապայքարից

Ջո Բայդենի ընտանիքը, որը հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ անցած շաբաթ կայացած անհաջող բանավեճը քննարկելու համար, կոչ է արել Բայդենին մնալ նախընտրական պայքարում։ Այդ մասին հայտնում է CNN-ը` հղում անելով ԱՄՆ նախագահի խորհրդականներին:

Բայդենի մտերիմները, որոնց թվում են կինը՝ Ջիլը, որդին՝ Հանթերը և նախագահի թոռները, հունիսի 30-ին հավաքվել են Քեմփ Դևիդի նստավայրում, որպեսզի մասնավոր կարգով քննարկեն բանավեճը։ Աղբյուրներից մեկը CNN-ին պնդում է, որ ընտանիքի անդամները Բայդենին «միանշանակ աջակցություն են հայտնել»։

CNN-ի զրուցակիցների խոսքով՝ քննարկումը կենտրոնացած չի եղել այն հարցի վրա, թե արդյոք ԱՄՆ գործող նախագահը պետք է դուրս գա նախընտրական քարոզարշավից, այլ թե ինչպես ընտանիքը կարող է օգնել նրան։

Բացի այդ, CNN-ի զրուցակիցներից մեկը հավելել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է՝ արդյոք անհրաժեշտ է Բայդենին բանավեճի նախապատրաստող օգնականներից մեկին աշխատանքից ազատել և նրա նախընտրական շտաբում փոփոխություններ մտցնել: Սակայն Բայդենը, ինչպես նշում է պարբերականը, հայտնի է իր մտերիմ խորհրդականների նկատմամբ պաշտպանությամբ և չի սիրում աշխատանքից ազատել իր օգնականներին:

Նաև հունիսի 30-ին Բայդենի ընտանիքը պլանավորել էր ֆոտոնկարահանումներ անցկացնել հայտնի լուսանկարիչ Էնի Լեյբովիցի հետ։

Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի միջև բանավեճը տեղի էր ունեցել հունիսի 28-ի գիշերը, և շատ ընտրողների կարծիքով՝ գործող նախագահի համար այն ձախողված էր: Դեմոկրատական կուսակցությունում սկսել են խոսել «խորը խուճապի» և թեկնածուի հնարավոր փոփոխության մասին, իսկ The Washington Post թերթը հրապարակել է այն 10 քաղաքական գործիչների հնարավոր անունների ցանկը, ովքեր կարող են փոխարինել Բայդենին:

CBS-ի՝ բանավեճից երկու օր անց անցկացված հարցման արդյունքում ընտրողների 72%-ը, ներառյալ շատ դեմոկրատներ, կարծիք էին հայտնել, որ Բայդենի ճանաչողական ունակությունները թույլ չեն տա նրան ևս 4 տարի կատարել նախագահի պարտականությունները: Թրամփի վերաբերյալ նույն հարցին դրական էր պատասխանել 49 %-ը։

Բանավեճից հետո ինքը՝ Բայդենն էլ էր խոստովանել, որ բանավեճին իր մասնակցությունն անհաջող էր և «այլևս այդքան հեշտ չի քայլում, որքան առաջ ու չի խոսում այդքան հարթ, որքան առաջ»։ Սակայն ԱՄՆ գործող նախագահը վստահեցրել էր, որ չէր առաջադրվի, «եթե չհավատար իր սրտին ու հոգուն, որ կարող է կատարել իր աշխատանքը»։

Ամերիկյան մի շարք պարբերականներ գրել էին, որ իր թեկնածությունը հանելու որոշում կայացնելիս Բայդենը հենվելու է իր ընտանիքի անդամների և, մասնավորապես, կնոջ վրա, ում կարծիքն իր համար վճռորոշ է: Որոշ պարբերականների աղբյուրներ Ջիլ Բայդենին անվանել էին «միակ մարդը, որը լիակատար ազդեցություն ունի նախագահի վրա»։ 

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter