HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիվա-ՄՏՍ-ը այսուհետ կներկայանա Viva ապրանքային նշանի ներքո

«Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունը ներկայացնում է իր նոր ապրանքային նշանը: «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունն այսուհետև Վիվա-ՄՏՍ-ի փոխարեն շուկայում կներկայանա Viva ապրանքային նշանի ներքո: Այս մասին տեղեկացնում է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի մարքեթինգի և հաղորդակցության բաժինը։

«2024 թվականի փետրվարին Երևանում ու մարզերում իրականացրած հարցման տվյալների համաձայն՝ մարդկանց գերակշիռ մասը ցանկացել է, որ ընկերության կորպորատիվ տարբերանշանի անվանումն ու գույնը մնան անփոփոխ:

Անվանափոխմանը կողմ է արտահայտվել միայն 7,3%-ը։ Այնուամենայնիվ, ընկերության անվան փոփոխության կողմնակիցների 69,7%-ը նշել է տարբերակներ, որոնցում առկա է եղել Viva բազային անվանումը։

Տարբերանշանի գույնի պահպանմանը կողմ է արտահայտվել հարցվածների 63,1%-ը»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter