HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Երևանն ու Բաքուն նախատեսում են շուտով ավարտել սահմանազատման հանձնաժողովների համաձայնեցումը

Ադրբեջանն ու Հայաստանը ծրագրում են մոտ ժամանակներս ավարտել երկու երկրների պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը, որը գլխավորում է հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հարցերով ադրբեջանական հանձնաժողովը։

«2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ հանձնաժողովներն աշխատանքային կարգով փոխանակվել են Կանոնակարգի նախագծերով և անցկացրել մի շարք քննարկումներ: Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով։ Նախատեսվում է մոտ ժամանակներս ավարտել համաձայնեցման գործընթացը»,- ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Այսօր համանման հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ Հայկական կողմը ևս հայտարարել էր, որ պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններն ընթանում են կառուցողական հունով։

Ապրիլի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter