HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը կարող է Լիբանանի հարավում գործողություն սկսել հուլիսի երկրորդ կեսին

Իսրայելը հուլիսի երկրորդ կեսին կարող է ցամաքային գործողություն սկսել Լիբանանի հարավում Հեզբոլահ շարժման դեմ: Այդ մասին գրում է գերմանական Bild թերթը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ «Իսրայելը ցամաքային գործողություն կսկսի <...> հուլիսի երրորդ կամ չորրորդ շաբաթվա ընթացքում»։

Պարբերականը հիշեցրել է, որ ավելի վաղ մի քանի պետություններ կոչ էին արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանի տարածքը։ «Չի կարելի բացառել իրավիճակի հետագա սրումն ու հակամարտության ընդլայնումը»,- մասնավորապես հայտարարել էին Գերմանիայի ԱԳՆ-ում:

Հունիսի կեսերին իսրայելական բանակը հավանություն էր տվել Լիբանանում հարձակման օպերատիվ ծրագրին։ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ գործողությունից հետո Իսրայելի իշխանությունները հույս ունեն միաժամանակ հարված հասցնել շիա Հեզբոլահին, որը, ինչպես և ՀԱՄԱՍ-ը, գործում է Իսրայելի դեմ՝ հյուսիսից պարբերաբար հարվածներ հասցնելով Հրեական պետության տարածքին։

Հեզբոլահի ոստիկանության և իսրայելական բանակի միջև վերջին հակամարտությունը տեղի էր ունեցել 2006 թվականի ամռանը Հարավային Լիբանանում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը սահմանում է հրադադարի ռեժիմ, որի պահպանմանը հետևում են 36 պետությունների 12 հազար խաղաղապահներ, այդ թվում ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումը։

Լուսանկարը՝ EPA-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter