HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ Գերագույն դատարանը ճանաչել է քրեական հետապնդումից Դոնալդ Թրամփի մասնակի անձեռնմխելիությունը

ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ ԱՄՆ նախագահները որոշ դեպքերում քրեական հետապնդումից անձեռնմխելիություն ունեն: Որոշումն ընդունվել է 6 կողմ, 3 դեմ ձայներով:

Դատարանը որոշել է, որ սահմանադրական լիազորությունների իրականացման մասով նախագահներն ունեն բացարձակ անձեռնմխելիություն, իսկ այն գործողությունների մասով, որոնք նա իրականացնում է ոչ որպես պաշտոնատար անձ, անձեռնմխելիություն չկա։ 

Ընդ որում, ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ «այլ գործողությունների» մասով, որոնք նախագահը կատարում է պաշտոնական կարգավիճակից ելնելով, բայց որոնք ուղղակիորեն կապված չեն սահմանադրական լիազորությունների իրականացման հետ, նախագահն ունի ենթադրյալ անձեռնմխելիություն։ 

Փաստացի, Գերագույն դատարանն առաջին ատյան է վերադարձրել իշխանությունը զավթելու փորձի մասով Դոնալդ Թրամփի դեմ գործը. դատավոր Տանյա Չաթքանը պետք է որոշի, թե այս պարագայում Թրամփի գործողությունները որ կատեգորիաներին են հարում:

Իշխանությունը զավթելու փորձի գործով Դոնալդ Թրամփին ցմահ ազատազրկում է սպառնում։  Նրա փաստաբաններն ընտրել են գործը ձգձգելու մարտավարությունը՝ պնդելով, որ նախկին նախագահին դրա ընդհանրապես չի կարելի քրեական հետապնդման ենթարկել։  Այժմ, Գերագույն դատարանի որոշումից հետո, գործընթացը, հավանաբար, տարիներ շարունակ կձգձգվի։ Չաթքանի ցանկացած ապագա որոշում այն մասին, թե արդյոք Թրամփի կոնկրետ գործողություններն ընկնում են անձեռնմխելիության տակ, թե՝ ոչ, պաշտպանական կողմը կկարողանա բողոքարկել: 

Լուսանկարը՝ Justin Sullivan/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter