
Արմեն Եգանյանը նշանակվել է Էկվադորում Հայաստանի դեսպան
Նախագահի հրամանագրով Արմեն Եգանյանը նշանակվել է Էկվադորի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանին համատեղության կարգով, նշանակել Էկվադորի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)»,- նշվում է հրամանագրում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել