HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝ Սարգիս Պետրոսյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, իսկ Գոռ Գասպարյանը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունիսի 28-ի ԲԴԽ-68-Ո-130 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սարգիս Պետրոսյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,- ասված է հրամանագրում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունիսի 28-ի ԲԴԽ-68-Ո-129 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Գոռ Գասպարյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter