HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Պորտուգալիայի հավաքականը «Եվրո-2024»-ի քառորդ եզրափակչում է

«Եվրո-2024»-ի 1/8 եզրափակիչ փուլում Պորտուգալիայի ազգային հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով պարտության մատնեց Սլովենիայի ընտրանուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Հանդիպումը տեղի ունեցավ «Ֆրանկֆուրտ Արենա» մարզադաշտում։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին գոլազուրկ ոչ-ոքի։ Լրացուցիչ ժամանակում Պորտուգալիան շատ լավ շանս ուներ հաղթանակը կորզելու համար, սակայն Կրիշտիանու Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոց նշակետից։ Այնուամենայնիվ, հետխաղյա 11-մետրանոցներով Պորտուգալիայի հավաքականը ի վերջո հաղթեց Սլովենիայի ընտրանուն, քանի որ Պորտուգալիայի ընտրանու դարպասապահ Դիոգու Կոշտան հետ մղեց սլովենացիների առաջին 3 հարվածները, իսկ Ռոնալդուն, Բրունու Ֆերնանդեշն ու Բերնարդու Սիլվան հաջող իրացրին իրենց հարվածները։

Պորտուգալիայի հավաքականի մրցակիցը քառորդ եզրափակչում կլինի Ֆրանսիայի ընտրանին, որը 1/8 եզրափակչում 1։0 հաշվով պարտության էր մատնել Բելգիային։

Այսպիսով, քառորդ եզրափակչի չորս զույգերից արդեն հայտնի են երեքը՝ Գերմանիա-Իսպանիա, Շվեյցարիա-Անգլիա, Ֆրանսիա-Պորտուգալիա։

Հուլիսի 2-ին կկայանան 1/8 եզրափակիչ վերջին երկու հանդիպումները՝ Ռումինիա-Նիդերլանդներ (20:00) և Ավստրիա-Թուրքիա (23:00)։ Այս զույգերի հաղթողներն էլ կկազմեն քառորդ եզրափակչի չորրորդ զույգը։

Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter