HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային քրեական դատարանի նախագահն ու ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Նիդերլանդների Թագավորությունում (Հաագա) հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմակո Ականեի հետ: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։

«Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 1-ից: Կանոնադրության վավերացմամբ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ պայքարելու համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող ծանրագույն հանցագործությունների անպատժելիության դեմ: Այսպիսով, ՀՀ-ն ճանաչել է ՄՔԴ իրավասությունը հետադարձ ուժով՝ հանձն առնելով համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը Հռոմի կանոնադրության սկզբունքներին:

Գրիգոր Մինասյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության իրականացման համար ազգային իրավական դաշտի մոտարկման շարունակականությունը, միաժամանակ, պատրաստակամություն հայտնել զարգացնել համապատասխան իրավապահ մարմինների կարողությունները Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացի արդյունավետ իրականացման համատեքստում:

Եզրափակելով խոսքը, Գրիգոր Մինասյանը երախտագիտություն է հայտնել Միջազգային քրեական դատարանին՝ համագործակցությունն ամրապնդելու հնարավորության համար:

Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմակո Ականեն շնորհավորել է Հայաստանին` ՄՔԴ անդամ դառնալու կապակցությամբ, պատրաստակամություն հայտնել Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացում և համագործակցության այլ ուղղություններով Հայաստանին աջակցելու հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter