HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզի համայնքները հարկերի հավաքագրումը գերակատարել են

2024թ. առաջին կիսամյակում Արմավիրի մարզի համայնքների եկամուտների հավաքագրումը կազմել է 102.1%, նախորդ տարվա 92%-ի համեմատ: Փաստացի հավաքագրվել է մոտ 7 մլրդ 600 մլն դրամ: Սեփական եկամուտների գծով կատարողականը ևս գերակատարվել է՝ 101.4%: Այս մասին այսօր մարզխորհրդի նիստի ժամանակ հայտարարեց մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը:

Վարչության պետն ասաց, որ այս տարվա առաջին կիսամյակում սեփական եկամուտները պլանավորվել էր 2 մլրդ 200 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլրդ 972 մլն դրամի համեմատ: Փաստացի հավաքագրվել է մոտ 2 մլրդ 232 մլն դրամ:

Համեմատաբար վատ է հավաքագրվել անշարժ գույքի հարկը՝ 85% կամ մոտ 403 մլն դրամ: Նախորդ տարի հավաքագրման ցուցանիշը կազմել էր 79,1%: Այս հարկի գծով հավաքվել է մոտ 403 մլն դրամ:

Ուշագրավ է, որ նախորդ տարվա համեմատ համայնքները պակաս են հավաքել փոխադրամիջոցների գույքահարկը: Եթե 2023թ. առաջին կիսամյակում հավաքագրվել էր 809 մլն դրամ, այս տարի հավաքագրվել է 795 մլն: Պակաս հավաքագրումը, Վարազդատ Մկրտչյանը պատճառաբանեց ավելի շատ պլանավորմամբ: Նախորդ տարվա համեմատ փոխադրամիջոցների գույքահարկը ավել է պլանավորվել 114.5 մլն դրամով:

Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով տեղական տուրքերը հավաքագրվել են 132,6%-ով, նախորդ տարվա 123,3 %-ի համեմատ: Փաստացի հավաքագրվել է մոտ 177 մլն դրամ:

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդայանը նշեց, որ հարկերի հավաքագրման առավել լավ ցուցանիշներ արձանագրվել են մարզի Արաքս և Բաղրամյան համայնքներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter