HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Արամ Սարգսյան ԱՁ-ին պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում (ք. Երևան, Ռուբինյանց 5/3) իրականացված վերահսկողության ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ այնպիսի անհամապատասխանությոններ, որոնք իրավական նորմերով սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների լուրջ խախտումներ են։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։

  Մասնավորապես՝

  • արտադրական շինությունների սանհանգույցների դռները բացվել են դեպի արտադրական շինություն, ինչպես նաև սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
  •  հատակների մակերևույթները, դռները չեն եղել հարթ, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  •  բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
  • սննդի կառույցը ապհովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով,
  • աշխատասեղանները և բեռնարկղները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,
  • սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
  • թափոնները տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների ու աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարողություններում:

Հացի և հացաբուլկեղենի արտադության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter