Կհայտարարվեն Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողների անունները
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողների անունները կհայտարարվեն հուլիսի 21-ին:
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ.: Այն աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից է: Մրցանակը հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, որոնք նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար և կտրվի երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ-ից:
Առաջին անգամ` 2010թ., մրցանակը շնորհվեց հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆեսոր Միշել Մայորին ու նրա գիտական խմբի երկու անդամներին` Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրայելյանին և Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն աշխատակից Նունո Սանտոսին:
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2012թ. սեպտեմբերի 18-ին:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել