Facebook-ի օգտատերերի կարծիքով՝ հաղթելու էր Բակո Սահակյանը
«Հետքը» Facebook-ի իր էջում օրերս հետեւյալ հարցն էր տվել օգտատերերին. «Ըստ Ձեզ՝ ո՞վ կհաղթի վաղը կայանալիք ԼՂՀ նախագահական ընտրություններում»: Հարցմանը մասնակցել է 116 մարդ: Նրանցից 84-ի կարծիքով՝ Բակո Սահակյանը եւս 5 տարով կղեկավարի ԼՂՀ-ն, 29-ը քվեարկել են Վիտալի Բալասանյանի օգտին: Մյուս թեկնածու Արկադի Սողոմոնյանին ձայն է տվել 3 մարդ:
Իրենց մեկնաբանություններում որոշ օգտատերեր նշել էին, որ կցանկանային տեսնել Բալասանյանի հաղթանակը, բայց կարծում են, որ հաղթելու է Բակո Սահակյանը: Էլմիրա Ստեփանյանն էլ, ով նշել է Սողոմոնյանի անունը, գրել է. «Ով էլ հաղթի, ժողովրդավարությունից խոսելը մտավոր հետամնացություն է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել