HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում ՝ 10-13 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևանում հուլիսի 3-ի ցերեկը, 6-ին երեկոյան ժամերին, 7-8-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ։
 
Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Մարզերում հուլիսի 3-ի ցերեկը, 6-ի երեկոյան, 7-8-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Հուլիսի 4-5-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում ՝ 10-13 աստիճանով, հուլիսի 7-8-ին նույնքան կնվազի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter