Հայաստանի ու Ադրբեջանի շփումները մեզ համար առաջնահերթ են. ԱՄՆ Պետքարտուղարություն
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանթ Փաթելը Պետքարտուղարության մամուլի ծառայության ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան Փաթելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների համար առաջնահերթ են Հայաստանի ու Ադրբեջանի շփումները։
«Թույլ տվեք միայն ասել, որ Հարավային Կովկասի հիմնախնդրի համատեքստում սա առաջնահերթություն է մեզ համար։ Առաջնահերթություն է նաև պետքարտուղարի և այս գերատեսչության այլ պաշտոնյաների համար: Ես կասկած չունեմ, որ սա մի բան է, որի ուղղությամբ մենք կշարունակենք աշխատել։ Հատուկ հանդիպումներ և ներգրավվածություններ գագաթնաժողովի շրջանակներում․ ես պարզապես չեմ ուզում խոսել ժամանակացույցի մասին»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը՝ պատասխանելով Վաշինգոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստանին և Ադրբեջանին հրավերների ուղարկումը։
Ադրբեջանցի լրագրողը հետաքրքրվել է, թե գագաթնաժողովի շրջանակներում այս երկու երկրների մասով կա արդյոք որևէ ծրագիր։ Ամերիկացի դիվանագետն այլ բան չի հավելել։
Լուսանկարը՝ The Associated Press գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել