HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը Հայաստանին համարում է իր դաշնակիցը. ՌԴ փոխվարչապետ

Մոսկվան շարունակում է Երևանին համարել իր դաշնակիցը, իսկ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը նկատելի աճ է ցույց տալիս: Այդ մասին ТАСС գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է։ Մենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ ունենք։ Հայաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմում է 7,3 միլիարդ դոլար, ընդ որում, եթե նայենք վիճակագրությանը, ապա հունվար-ապրիլին այն կրկնակի աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տեմպերը շատ լավ են, տնտեսությունը շատ լավ է զարգանում»,- հայտարարել է Օվերչուկը՝ հիշեցնելով նաև ԵԱՏՄ աշխատանքներին Հայաստանի ակտիվ մասնակցության մասին։

Օվերչուկին՝ Երևանի հետ համագործակցության մասին այս հարցը տվել էին ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովի համատեքստում, որին հրավիրված են Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իսրայելի, արաբական երկրների և Հնդկական ու Խաղաղ օվկիանոսների տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի գործընկերների ներկայացուցիչները:

Լուսանկարը՝ Sputnik / Владислав Воднев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter