
Լեհաստանը և Ուկրաինան անվտանգության մասին համաձայնագիր կկնքեն
Վարշավայի և Կիևի միջև անվտանգության մասին համաձայնագիրը կստորագրվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Լեհաստան այցի ընթացքում։ Այդ մասին Radio Zet ռադիոկայանի եթերում հաստատել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։
«Մենք կստորագրենք G7 բանաձևով անվտանգության ոլորտում երկարաժամկետ համագործակցության մասին հռչակագիր»,- հայտնել է Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Առաջիկա օրերին Վարշավա Վլադիմիր Զելենսկու այցի մասին հայտնել էր Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ հունիսի 27-ին Եվրամիության գագաթնաժողովում Ուկրաինայի առաջնորդի հետ բանակցություններից հետո:
Նա նաև հայտարարել էր, որ երկու երկրների միջև անվտանգության մասին համաձայնագիրը գրեթե պատրաստ է և կստորագրվի մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկը, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում:
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել