
Իսրայելը ցանկանում է ամրապնդել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ
Իսրայելը մտադիր է ընդլայնել համագործակցությունն Ադրբեջանի հետ: Այդ մասին հայտարարել է հրեական պետության արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը՝ ամփոփելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցը։
«Հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ նվիրված Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը և այլ թեմաների: Ես շնորհակալություն եմ հայտնել նրան մեր երկու երկրների միջեւ սերտ և բարեկամական հարաբերությունների համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կացը։
I spoke with the Minister of Foreign Affairs of Azerbaijan @AzerbaijanMFA, Jeyhun Bayramov, about regional developments in the Middle East and other topics.
— ישראל כ”ץ Israel Katz (@Israel_katz) July 2, 2024
I thanked him for the close and friendly relationship between our two countries.
The ties between Israel and Azerbaijan… pic.twitter.com/sBoKOU7YuY
Իսրայելի արտաքին գործերի նախարարը հավելել է․ «Իսրայելի և Ադրբեջանի միջև կապերն ուժեղ են, ու մենք նախատեսում ենք ընդլայնել դրանք»։
Իսրայելական The Jerusalem Post-ը փոխանցում է, որ այս հեռախոսազրույցը կայացել է Լիբանանի խնդրանքով։ Բեյրութը Բաքվի միջոցով Իսրայելին փոխանցել է, որ չի ցանկանում պատերազմել այդ երկրի հետ։ Իսրայելն ու Լիբանանը չունեն դիվանագիտական հարաբերություններ ու շատ հաճախ բանակցում են երրորդ երկրների միջնորդությամբ։ Իսրայելական պարբերականի փոխանցմամբ՝ Լիբանանը Բաքվի միջնորդությանը դիմել է Իսրայելի հետ Ադրբեջանի ունեցած սերտ հարաբերությունների պատճառով։
Լուսանկարը՝ The Associated Press գործակալության
Մեկնաբանել