HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը հրապարակել է Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Հուլիսի 5-ին նշվում է մեր կարևորագույն տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։

Սահմանադրությունն առանցքային դերակատարություն ունի մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման ու մարդու արժանապատվության անօտարելիության ապահովման հարցում։

Իրավական պետության կայացման ճանապարհին առաջնահերթ է պետության կողմից հիմնարար իրավունքների և ազատությունների պատշաճ երաշխավորումն ու դրանց վերաբերելի սահմանադրական կառուցակարգերի իրացման պրակտիկայի կատարելագործումը։

Վստահ եմ՝ չկա այլ ճանապարհ` կայուն ու ժողովրդավար հասարակություն կառուցելու նպատակին հասնելու տեսանկյունից։ Ուստի առաջնահերթ է բոլորիս ջանքերի մեկտեղումը` մարդու իրավունքների ու արժանապատվության երաշխավորման և Սահմանադրությամբ սահմանված արժեքների ապահովման հարցում։

Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր տոնի առթիվ և մաղթում մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված հասարակական համակարգի կայացում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter