HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությանը

ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է, որ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Նեղ կազմով տեղի ունեցած զրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ:

«Ողջունելով պատվիրակության ժամանումը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար:

«ԱՄՆ-ն շարունակաբար աջակցել է Հայաստանի ժողովրդավարական տեսլականին եւ զգալիորեն նպաստել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս համատեքստում մենք մեծապես կարեւորում ենք Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում եւ բարձր գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը եւ  սահմանների անխախտելիությանը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Քննարկումների առանցքում են եղել խաղաղության պայմանագրին, հայ-թուրքական հարաբերություններին, Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը եւ Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցերը: Ամերիկացի հյուրերին է ներկայացվել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Կողմերը հանդես են եկել նաեւ համատեղ մամուլի ասուլիսով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter