HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ-ից արձագանքել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանի փոփոխությանը

Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

«Ուղարկող պետության իրավասությունն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը։ Տվյալ դեպքում խոսքը Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին է»,- ասել է Գալուզինը՝ պատասխանելով TACC գործակալության լրագրողի հարցին։

«Նման հարցերի լուծման համար սահմանված են ընթացակարգեր, դրանք կիրականացվեն»,- շարունակել է ռուսաստանցի պաշտոնյան։

Գալուզինը նաև նշել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից։ Նրա խոսքով՝ Հարությունյանը զգալի ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

«Ես միշտ խորը գոհունակություն եմ զգացել հայ-ռուսական հարաբերությունների, դաշնակցային և ռազմավարական գործընկերության զարգացման ու ընդլայնման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքից։ Ես երախտապարտ եմ Վաղարշակ Վառնազովիչին հայ-ռուսական հարաբերությունների ողջ համալիրի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար»,- եզրափակել է Գալուզինը։

Այսօր ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ առաջիկայում Հայաստանը Մոսկվայում նոր դեսպան կունենա։ Թե ով կլինի նորանշանակ դեսպանը, Սիմոնյանը չէր մանրամասնել։

Վերջին շրջանում մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ Մոսկվա գործուղվող նոր դեսպանը կլինի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Լուսանկարը՝ triptoarmenia.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter