HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որսագողությունը բացահայտվել է

Նախօրեին՝ ժամը 05:50-ին, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները որսագողություն կատարելու կասկածանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 37-ամյա մի տղամարդու:

Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, ինքնաշեն և գործարանային արտադրության դանակներ: Սրահում հայտնաբերվել է նաև 10 կգ միս՝ նապաստակի և վայրի խոզի:

Ըստ բերման ենթարկվածի հայտարարության` վայրի խոզն ու նապաստակը ինքը որսացել է նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Վանք-Մեղրի ճանապարհին:

«Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter