HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սթոլթենբերգը հուսով է, որ մինչև 2034 թվականը Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հուսով է, որ առաջիկա 10 տարում Ուկրաինան կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ: Այդ մասին նա հայտարարել է dpa գործակալությանը տված հարցազրույցում։ 

Բացի այդ, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը, Սթոլթենբերգը կոչ է արել ավելացնել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը: «Որքան ուժեղ լինի այդ աջակցությունը, այնքան արագ կարող է ավարտվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը»,- ընդգծել է նա։ 

Ենս Սթոլթենբերգի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում վարում է ժամանակ ձգելու ռազմավարություն՝ հույս ունենալով թուլացնել Արևմուտքի վճռականությունը։ «Պուտինը կարծում է, որ կարող է հոգնեցնել մեզ։ Մենք պետք է համոզենք նրան, որ նա չի կարող դա մեզ ստիպել, և այդ ժամանակ դա պայմաններ կստեղծի պատերազմի ավարտի համար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Այն մասին, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի քննարկվի Վաշինգտոնում կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ժամանակ, ավելի վաղ հայտարարել էր Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը:

Միևնույն ժամանակ, նա վստահություն էր հայտնել, որ «միայն ՆԱՏՕ-ին անդամակցությունը Ուկրաինային խաղաղության երկարաժամկետ հեռանկար կտա», քանի որ Ռուսաստանի հետ ցանկացած պայմանավորվածություն, ըստ Հոյսգենի, իրական ուժ չունի:

Սպասվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարները Վաշինգտոնում կստորագրեն 2025 թվականին Կիևին 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու պարտավորությունը: Այդ գումարը համապատասխանում է Ուկրաինային Արևմուտքի ամենամյա օգնության ծավալին՝ 2022 թվականի փետրվարին այդ երկիր Ռուսաստանի զինված ներխուժման սկզբից ի վեր։ 

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու է նաև Հայաստանը։ Երևանը պաշտոնապես հայտարարություն է արել դրա վերաբերյալ։

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանություններ (1)

Հարություն
Սթոլթենբերգը հույս ունի, որ առաջիկա․․․ավելի ճիշտ " հուով է" որ․․․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter