HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Վլադիմիր Գասպարյանի

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը մերժեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի հայցն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանին:

Հիշեցնենք, որ հայցվորը վիճարկում էր Վլադիմիր Գասպարյանի հնչեցրած հետևյալ արտահայտությունները՝ «20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու… Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:

«Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է՝ ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի»:

Հայցվոր կողմը պահանջում էր, որ պատասխանող Վ.Գասպարյանը հրապարակավ ներողություն խնդրի «Հրապարակ» թերթի և հեռուստատեսային «Զինուժ» ծրագրում Արթուր Սաքունցի գործարար համբավին վնասած զրպարտչական արտահայտությունների համար և հատուցի 10 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter