HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրո-2024»․ Նիդերլանդները կամային հաղթանակ տարավ Թուրքիայի նկատմամբ և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

«Եվրո-2024»-ում ավարտվեց քառորդ եզրափակիչը, և մրցափուլի վերջին խաղում Նիդերլանդների հավաքականը 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ Թուրքիայի ընտրանու նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հանդիպումը տեղի ունեցավ Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում։

Խաղի հաշիվը բացեցին թուրքերը, 35-րդ րոպեին աչքի ընկավ Սամեթ Ակայդինը։ 70-րդ րոպեին Նիդերլանդներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Ստեֆան Դե Ֆրեյը, իսկ 6 րոպե անց «նարնջագույնները» նաև հաղթական գնդակը խփեցին, իր հաշվին ինքնագոլ գրանցեց Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերտ Մյուլդուրը։

Կիսաեզրափակչում Նիդերլանդների հավաքականի մրցակիցը կլինի Անգլիայի ընտրանին, որը 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային։

Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Իսպանիան և Ֆրանսիան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter