HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Վլադիմիր Զելենսկիին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հավաքական հանդիպում կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Այդ մասին կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։ Բացի այդ, Բայդենը հանդիպումներ կունենա նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների հետ։

«Գագաթնաժողովի շրջանակներում նախագահ Բայդենը հանդիպում կունենա նախագահ Զելենսկիի և մեր մոտ 20 դաշնակիցների և գործընկերների հետ, ովքեր Ուկրաինայի հետ ստորագրել են երկկողմ անվտանգության համաձայնագրեր»,- հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հույս էր հայտնել, որ առաջիկա 10 տարում Ուկրաինան կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ: 

Բացի դրանից, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը, Սթոլթենբերգը կոչ էր արել ավելացնել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը: «Որքան ուժեղ լինի այդ աջակցությունը, այնքան արագ կարող է ավարտվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը»,- ընդգծել էր նա։ 

Այն մասին, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի քննարկվի Վաշինգտոնում կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ժամանակ, ավելի վաղ հայտարարել էր Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը:

Միևնույն ժամանակ, նա վստահություն էր հայտնել, որ «միայն ՆԱՏՕ-ին անդամակցությունը Ուկրաինային խաղաղության երկարաժամկետ հեռանկար կտա», քանի որ Ռուսաստանի հետ ցանկացած պայմանավորվածություն, ըստ Հոյսգենի, իրական ուժ չունի:

Սպասվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարները Վաշինգտոնում կստորագրեն 2025 թվականին Կիևին 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու պարտավորությունը: Այդ գումարը համապատասխանում է Ուկրաինային Արևմուտքի ամենամյա օգնության ծավալին՝ 2022 թվականի փետրվարին այդ երկիր Ռուսաստանի զինված ներխուժման սկզբից ի վեր։ 

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու է նաև Հայաստանը։ Երևանը պաշտոնապես հայտարարություն է արել դրա վերաբերյալ։

Լուսանկարը՝ Doug Mills/The New York Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter