HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զելենսկիի գրասենյակը միջնորդների միջոցով կարող է խաղաղության վերաբերյալ առաջարկներ ուղարկել Ռուսաստանին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հնարավոր է համարել խաղաղության բանակցությունների վերաբերյալ ուկրաինական կողմի առաջարկները միջնորդների միջոցով Ռուսաստանին փոխանցելու տարբերակը, իսկ այդ միջնորդները կարող են լինել այլ երկրների ներկայացուցիչները: Այդ մասին հայտնում է ուկրաինական Страна պարբերականը։

Վերջինիս տվյալներով՝ ուկրաինացի պաշտոնյան որպես օրինակ է բերել հացահատիկի գործարքի կնքման գործընթացը, որն ընթացել էր նույն կերպ։ 

Ընդ որում, Պոդոլյակն ընդգծել է, որ այս շաբաթ Կիև և Մոսկվա այցելած Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի կարող նման միջնորդ լինել: «Ցանկացած երկիր, որը լուրջ է տրամադրված որոշակի աշխատանք իրականացնելու ուղղությամբ, հրապարակավ դուրս չի գա և բավականին պարզ բաներ չի ասի։ Երբ ասում են՝ «մենք անհապաղ հրադադարին կողմ ենք», դա նշանակում է, որ երկիրը պատրաստ չէ միջնորդության առաքելությանը։  Քանի որ «մեծ» պատերազմներում դա բոլորովին այլ աշխատանք է»,- հավելել է Պոդոլյակը։ 

Նախորդ շաբաթ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեկնել էր Կիև և Մոսկվա, որտեղ բանակցություններ էր վարել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու այցելությունների նախաձեռնողն էլ Բուդապեշտն էր։ Կիևում հայտարարել են, որ նախագահ Զելենսկին Օրբանին հայտարարել է, որ Ուկրաինան չի ընկրկի Մոսկվայի պահանջներին։

Լուսանկարը՝ Sergei Kholodilin/BelTA/Handout via REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter