HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էստոնիան Ուկրաինային է փոխանցել Mistral զենիթահրթիռային համալիրներ և դրանց հրթիռները

Ուկրաինան Էստոնիայից ստացել է փոքր հեռահարության Mistral զենիթահրթիռային համալիրներ և դրանց հրթիռները։ Այդ մասին հայտնում է Էստոնիայի պաշտպանության նախարարությունը։ 

«Հաստատում ենք, որ փոքր հեռահարության Mistral զենիթահրթիռային համալիրները և դրանց հրթիռները, որոնք մատակարարվել էին Էստոնիայի կողմից, տեղափոխվել են Ուկրաինա»,- ասված է էստոնական պաշտպանական գերատեսչության X-ում հրապարակված գրառման մեջ։

Էստոնիայի պաշտպանության նախարարության կողմից մատակարարված զենիթահրթիռային համալիրների և դրանց թվաքանակի վերաբերյալ այլ տվյալներ չեն փոխանցվում։

Հունիսին Postimees թերթը հայտնել էր, որ Բելգիան, Հունգարիան, Կիպրոսը, Ֆրանսիան և Էստոնիան ստորագրել են Mistral ԶՀՀ-ների համատեղ գնման պայմանագիր:

Պարբերականի տեղեկություններով՝ Mistral-ն արդեն երկար տարիներ գտնվում է Էստոնիայի պաշտպանության ուժերի սպառազինության կազմում։ Նոր ԶՀՀ-ները Էստոնիա պետք է մատակարարվեն 3 տարվա ընթացքում։

Լուսանկարը՝ Maria Grünberg/EDF

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter