HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բուրկինա Ֆասոն, Մալին և Նիգերը որոշել են միավորվել համադաշնության մեջ

Արևմտյան Աֆրիկայի երեք երկրների՝ Բուրկինա Ֆասոյի, Մալիի և Նիգերի իշխանությունները որոշում են կայացրել ձևավորելու Սահելի պետությունների համադաշնությունը: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով այդ պետությունների ղեկավարների հայտարարությանը։ 

Հայտարարության մեջ ասվում է, որ երեք երկրները «որոշել են ևս մեկ քայլ կատարել դեպի ավելի մեծ ինտեգրում»:

«Այդ նպատակով նրանք Բուրկինա Ֆասոյի, Մալիի և Նիգերի միջև համադաշնության ստեղծման մասին պայմանագիր են կնքել»,-ասված է փաստաթղթում, որից մեջբերում է արել ֆրանսիական գործակալությունը:

Նման որոշման ընդունումը տեղի է ունեցել Նիամեյում կայացած Սահելի պետությունների դաշինքի առաջին գագաթնաժողովի արդյունքներով, որի աշխատանքներին մասնակցել են Բուրկինա Ֆասոյի, Մալիի և Նիգերի ղեկավարները:

Ավելի վաղ՝ 2024 թվականի հունվարի 28-ին, Բուրկինա Ֆասոն, Մալին և Նիգերը հայտարարեցին Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքից (ECOWAS) հնարավորինս արագ դուրս գալու մասին համատեղ որոշման մասին, որը, նրանց կարծիքով, «գտնվում է օտար տերությունների ազդեցության տակ՝ անդամ պետությունների և նրանց ժողովուրդների համար վերածվելով սպառնալիքի»։ 

Լուսանկարը՝ Նիգերի նախագահի պաշտոնակատարի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter